Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները

19:50, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության ստորաբաժանումները մարտի 24-ից միջոցներ են ձեռնարկում պահպանելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների տեղաշարժման հետ կապված հատուկ ռեժիմը։

«Արմենպրես»-ի ֆոտոթղթակիցները շրջել են երևանյան փողոցներով և արձանագրել, թե ինչպես են ոստիկանները հսկում արտակարգ դրության ժամանակ մարդկանց տեղաշարժը։ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հորդորում են քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները՝ մնալ տանը և միայն խիստ ու կենսական անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից։

[gallery id= 63660]

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 անձ, մեկուսացումից դուրս եկել 88-ը:


© 2009 ARMENPRESS.am