Հայաստանում բժշկական դիմակի արտադրություն է սկսվել․ վարչապետը լուսանկար է հրապարակել

23:44, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական արտադրության բժշկական դիմակի լուսանկար է հրապարակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը լուսանկարը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ լուսանկարին կից կատարելով «Made in Armenia» գրառումը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է։ Վարակվածներից 14-ն ապաքինվել և դուրս է գրվել։


© 2009 ARMENPRESS.am