«Բարսելոնա»-ն մարզումները կարող է վերսկսել ապրիլի վերջին    

13:28, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն իր մարզումները կվերսկսի ապրիլի երկրորդ կեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Ակումբի բոլոր ֆուտբոլիստները փորձում են մարզավիճակը պահել տանը մարզումներ անցկացնելու միջոցով: Այս պահի դրությամբ թիմը պատրաստվում է մարզումները վերսկսել ապրիլի 27-ին:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել էր մարտի 13-ին: Իսպանիայում հայտարարված է արտակարգ դրություն մինչև ապրիլի 13-ը:


© 2009 ARMENPRESS.am