Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

13:12, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են  «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաև ֆրանսիական ՊՍԺ-ին:

Վերջին շրջանում իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ «Բարսելոնա»-ն կվաճառի կամ վարձավճարով կտրամադրի Գրիզմանին:

Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին:


© 2009 ARMENPRESS.am