Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

12:04, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի և աջակցության պատրաստակամության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար ծավալել:

Նախագահ Սարգսյանը և Կատարի էմիրը մտքեր են փոխանակել նաև հայ-կատարական երկկողմ հարաբերությունների, և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am