Բալիում մոտ 2000 օտարերկրացի դիմել է իշխանություններին վիզայի ժամկետը երկարաձգելու համար

11:28, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շաբաթների ընթացքում Բալիում միգրացիոն ծառայության գրասենյակները լի են հարյուրավոր օտարերկրացիներով: Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուրջ 2 հազար քաղաքացիներ դիմել են երկրի իշխանություններին՝ խնդրանքով երկարաձգելու վիզայի ժամկետը: Այդ խնդրանքը պայմանավորված է սահմանների փակ լինելու պատճառով իրենց երկրներ վերադառնալու անհնարինությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է Ինդոնեզիայի Արդարադատության և մարդու իրավունքների նախարարությունը, փետրվարից սկսած՝ 1830 մարդ դիմել է, այսպես կոչված, արտակարգ իրավիճակով պայմանավորված կեցության թույլտվություն ստանալու համար:

Դիմողների 80 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են, այնուհետև Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների:

Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 579 է, գրանցվել է 49 մահ:


© 2009 ARMENPRESS.am