Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին

10:47, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- գրել է վարչապետը։

Վարչապետը գրառմանը կից հրապարակել է աշխատանքային քննարկման լուսանկար։


© 2009 ARMENPRESS.am