Իսպանական Լա լիգայի վերսկսումն անորոշ է

20:26, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսվելը շարունակում է անհայտ մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Լա լիգայի պաշտոնական կայքը: Լիգայի ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Իսպանիայի առաջնությունը և մյուս երկրորդական առաջնությունները կվերսկսվեն միայն, երբ Իսպանիայում կորոնավիրուս չի լինի:

Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են Եվրոպայի բոլոր առաջատար առաջնությունները:


© 2009 ARMENPRESS.am