Ռուսաստանից Իտալիա է մեկնել մոտ 100 ռազմաբժիշկ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար

16:21, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից 9 ինքնաթիռով  Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ պաշտպանության նախարարության կայքից:

Ռուսական առաքելությունը բաղկացած է 8 շարժական թիմից և մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից:

Կորոնավիրուսով վարակվածներից թվով երկրորդ տեղում Իտալիան է` Չինաստանից հետո: Իտալիայում վերջին տվյալներով դեպքերի թիվը հասել է 59 հազար 138-ի: Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը` 5 հազար 476 մարդ:Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջին տեղում է:


© 2009 ARMENPRESS.am