Կանադան իր մարզիկներին չի ուղարկի Տոկիո  

10:49, 23 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է հավաքականի թիմ ուղարկել Տոկիո` Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Կանադայի ԱՕԿ-ը: Կանադացիները չեն մասնակցի Տոկիոյի խաղերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ԱՕԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ շեշտում է, որ բազմիցս խնդրել է ՄՕԿ-ին հետաձգել խաղերը: «Չնայած Խաղերի հետաձգման հետ կապված հնարավոր դժվարություններին, չկա առավել կարևոր բան, քան մարզիկների առողջությունն է»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ առաջիկա 4 շաբաթում վերջնական որոշում կկայացնի Խաղերի հնարավոր հետաձգման հետ կապված:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի ՏոկիոնԴրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ինԱշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերումՀեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը

 


© 2009 ARMENPRESS.am