ՊՍԺ-ն սկսել է բանակցություններն Ալեգրիի հետ

19:03, 21 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբն սկսել է բանակցությունները Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Foot Mercato-ն: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է ամռանն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Թոմաս Տուխելին և այդ պաշտոնում տեսնում է իտալացի մասնագետին:

Այժմ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության առաջատարն է և շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում:


© 2009 ARMENPRESS.am