Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

19:06, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն մարտի 20-ին սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:

Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:

«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի:

 


© 2009 ARMENPRESS.am