ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առցանց իրականացվող ծրագրերը

18:29, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է  գործող թանգարանների և գրադարանների հետ առցանց իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց  ինտելեկտուալ  ժամանցի  կազմակերպումն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջների՝ Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Նույն կետի համաձայն՝ հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող նաև հետևյալ միջոցառումները՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները:

 Ուստի, ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը և ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձևաչափով՝ առցանց տիրույթում:

          ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները, համերգային և թատերական կազմակերպություններն իրենց  ֆեյսբուքյան էջով կամ կայքով իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց  ինտելեկտուալ  ժամանցի  կազմակերպումն է:

        ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է՝

  1. «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է  սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում և իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների և գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և առցանց այլ ծրագրեր: 

Ծրագրերին ծանոթանալու և մասնակցելու համար կարող եք այցելել կից հղումով`  https://www.facebook.com/groups/497738774234372/

  1. Նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորաբար, մեկնարկելու են՝
  1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջները՝ ժամանակավորապես կասեցվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի մարտի 12-ի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերի, իրականացնող կազմակերպությունների և հատկացվող գումարների ցանկը հաստատելու մասին» N 322-Ա/2 հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանագրերի կնքման գործընթացը, բացառությամբ հետևյալ ծրագրերի՝
  2. «Հայաստանի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման, կատարելագործման և խրախուսման նպատակային ծրագիր»
  3. «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն,
  4. «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» մեկամյա երաժշտական փառատոն,
  5. «ՄԵԿ ԿԱԴՐ» 18-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն,
  6. «Հոբելյանական աստղերի տեղադրում Ազնավուրի հրապարակում կինոգործիչներ Գրիգորի Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Ռուբեն Գևորգյանցի 75, Հրանտ Մաթևոսյանի 85, Ատոմ Էգոյանի 60-ամյա հոբելյանների առթիվ»,
  7. Երևանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոն,
  8. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն 2019,
  9. Յարխուշտայի փառատոն, խորագիրը՝ Զարկֆեստ,
  10. «Սաղսարա» մշակութային, երաժշտական, հետազոտական-վավերագրական նախագիծ,
  11. «ՀՀ ոչ նյութական մշակութային Ժառանգություն կայքէջ»,
  12. Տարազներ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար,
  13. Միքայէլ Նալբանդեանի գրական ժառանգութիունը (էլեկտրոնային տարբերակ),
  14. «Կյանքը նեոլիթում»:
Վերոնշյալ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ա. Խզմալյանի և Ն. Խաչատուրյանի կողմից կվերանայվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 322-Ա/2 հրամանով հաստատված  ծրագրերը և կներկայացվեն դրանց իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաև առաջարկներ՝ ծրագրերի իրականացման ժամկետների և հատկացվող գումարների փոփոխության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ

© 2009 ARMENPRESS.am