Անդրանիկ Գասպարյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

15:00, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Անդրանիկ Գասպարյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։


© 2009 ARMENPRESS.am