ՀԱՊՀ-ը 3 միլիոն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված հաշվին

14:56, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում է ՀԱՊՀ Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը՝  ավելացնելով, որ Պոլիտեխնիկը հետայսու ևս պատրաստակամ է իր մասնակցությունը բերել COVID19-ի կանխարգելող ցանկացած միջոցառմանը։


© 2009 ARMENPRESS.am