ԱԻՆ-ը դիմումներ կընդունի միայն էլեկտրոնային տարբերակով

15:14, 18 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. mes@mes.am, info@mes.am

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել    012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով:

Հիշեցում. շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am