Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

19:57, 17 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախումների առկայության դեպքում` անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am