Կոնվերս Բանկը հետաձգում է ֆիզանձանց վարկերի մարումները․որոշում կա նաև իրավաբանական անձանց վերաբերյալ

17:59, 16 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոնվերս Բանկը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ֆիզիկական անձանց վարկերի մարումը հետաձգվում է մինչև մայիսի 15-ը, իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Կոնվերս Բանկի հայտարարությունը․

«Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը,  Կոնվերս Բանկը տեղեկացնում է.

Միաժամանակ,  Կոնվերս Բանկն ֆիզիկական անձ հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում իրենց վարկերի գծով վճարումները կատարել մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի հետագայում զերծ մնան ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:

Հորդորում ենք նաև սահմանափակել կանխիկի օգտագործումը և բանկային գործառնություններ կատարելիս նախապատվություն տալ Կոնվերս Բանկի առցանց թվային հարթակներում` Ինտերնետ բանկ, Վճարային պորտալ և Մոբայլ հավելված, գործարքներին:

 

 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել  Կոնվերս Բանկի Զանգերի կենտրոն՝ (374 10) 511-211»։

 


© 2009 ARMENPRESS.am