Wizz Air-ը չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները

13:07, 16 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Wizz Air» ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Լիտվայում ՀՀ դեսպանատունը:

«Ըստ այդմ, ընթացիկ տարվա մարտի 20-ից նախատեված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերություն կողմից կուղարկվի անհատական ծանուցում»,- ասված է հաղորդագրության մեջ


© 2009 ARMENPRESS.am