ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային կառույցները ժամանակավոր չեն աշխատի

13:47, 14 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունները փակ կլինեն մինչև մարտի 23-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»,-նշել է նախարարը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:


© 2009 ARMENPRESS.am