Disney ստուդիան հետաձգել է «Մուլան» ֆիլմի պրեմիերան

18:01, 13 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան հետաձգել Է «Մուլան», «Նոր մուտանտներ» եւ «Եղջերուի եղջյուրները» ֆիլմերի պրեմիերաները: Ինչպես հայտնել Է Variety հանդեսը, այդ որոշումն ընդունվել Է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաշվի առնելով ներկայիս մշտապես փոփոխվող հանգամանքները, մենք ստիպված կլինենք հետաձգել «Մուլան»-ի համաշխարհային վարձույթը»,- գրել Է կինոնկարի ռեժիսոր Նիկի Կարոն Instagram-ում:

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորված Էր 2020 թվականի մարտին: Երեք կինոնկարների ռելիզի նոր ամսաթվերը դեռեւս չկան:

Ավելի վաղ հայտնի Է դարձել «Ֆորսաժ»-ի նոր մասի, «Փիթեր ճագար 2» կատակերգության, Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի եւ «Խաղաղ վայր 2» կինոնկարի պրեմիերաների հետաձգման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am