Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության խաղերն անժամկետ կասեցվում են  

14:27, 13 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվում է համաշխարհային պանդեմիայի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Ֆրանսիայի Լիգա 1-ի մամուլի ծառայությունը` հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման փաստը, առաջնության հանդիպումները դադարեցվում են: Թե որքան ժամանակով է առաջնության ընթացքը կասեցվում, հայտնի չէ:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:


© 2009 ARMENPRESS.am