Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման

13:42, 13 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն անցել է հեռավար սպասարկման:

«Բյուրոյի հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 551755 ներքին՝ 108, 119,124, 130 կամ 132, ձեր պահանջը հակիրճ նկարագրելով և ուղարկելով բյուրոյի info@paap.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ հաղորդագրության մեջ նշելով ձեր հեռախոսահամարը։ Մեր մասնագետները նույն օրվա ընթացքում ձեզ հետ կապ կհաստատեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am