Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

19:35, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի 1969 թվականին ծնված քաղաքացին, ով վերադարձել է Իրանից, մահացել է կորոնավիրուսից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է  Report-ը: 

Հետազոտության ընթացքում նրա մոտ հայտնաբերել են համակարգային կարմիր գայլախտ և կորոնավիրուս: Երկու հիվանդությունների պատճառով կնոջ մոտ նկատվել է իմունիտետի կտրուկ նվազում, որի հետևանքով կտրուկ վատթարացել է նաև թոքերի աշխատանքը: Չնայած բժիշկների ջանքերին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել: 

Նրա հարազատները, այդ թվում ընտանիքի անդամները, մեկուսացվել են:

 


© 2009 ARMENPRESS.am