Հայաստանյան մի քանի պատվիրակությունների այցերը արտերկիր չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով

19:21, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են  ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումները հրապարակվել են կառավարության egov.am կայքում:

Մանասավորապես, մարտի 12-ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումները:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ որոշումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ:    


© 2009 ARMENPRESS.am