Ճապոնական ընկերությունը կսկսի թեստեր վաճառել 15 րոպեում կորոնավիրուսի հայտնաբերման համար

11:44, 12 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Kurabo Industries ընկերությունը մարտի 16-ից կսկսի շտապ թեստերի վաճառքները, որոնք թույլ են տալիս 15 րոպեում մարդու մոտ հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը: Մարտի 12-ին այդ մասին հաղորդվում Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա գործողության սկզբունքը պայմանավորված Է հատուկ ռեագենտների վրա արյան պլազմայի ներգործությամբ: Այդ եղանակը շատ ավելի պարզ Է եւ ավելի արագ, քան այժմ ամենուրեք կիրառվող պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը: Մեկ հավաքանիի գինը կազմում Է շուրջ 250 դոլար: Թեստերի հիմնական գնորդներ պետք Է դառնան բժշկական լաբորատորիաները եւ գիտահետազոտական կենտրոնները: Ճապոնիայում ներկայում գրանցված Է վարակման 1,3 հազար դեպք, մահացել Է 22 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am