Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարը հետաձգվել է  

10:00, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են մի շարք միջազգային խոշոր մրցաշարեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում կայանալիք ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը հետաձգվել է մինչև մայիս: Կհետաձգվի նաև Բուլղարիայում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարը: Այն կանցկացվի հունիսի սկզբին:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:


© 2009 ARMENPRESS.am