Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում

09:50, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ Է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,- ընդգծել Է նա:- Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում Է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք Է ներդնի իր ավանդը»: «Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի Է դանդաղեցնել»,- նշել Է գլխավոր քարտուղարը:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am