«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ՀԿ-ների գործունեությունը՝ թափանցիկ ու հաշվետվողական

21:35, 11 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նույնիսկ այն դեպքում, երբ մեզանում գրանցված 4000-ից ավելի հասարակական կազմակերպություններից միայն 500-ն է ծրագրեր իրականացնում, միեւնույնն է, դրանց խողովակներով ապահովվում է պետության համար կարեւոր եւ զգալի ծավալի ֆինանսական ներհոսք, ինչպես նաեւ ծրագրային եւ խորհրդատվական աջակցություն: Նման գործունեությունը եւ զգալի ֆինանսական միջոցների տնօրինումը օբյեկտիվորեն առաջ են բերում հասարակական կազմակերպությունների աշխատանքների մասին տեղեկատվության  հասանելիության  եւ հաշվետվողականության ապահովման պահանջ: Ներկայում պետությունը քայլեր է անում այն բավարարելու համար: Կառավարության ձեռնարկած միջոցների շրջանակներում ամեն տարի աճում են հասարակական կազմակերպություններին ուղղվող գրանտային միջոցների այն ծավալները, որոնք անցնում են պետական բյուջեով: Ներառելով պետական միջոցների ծախսման համակարգ,  սահմանված ընթացակարգով հրապարակվում է դրանց օգտագործման եւ արդյունքների ներկայացման ողջ ընթացքը՝ ապահովելով պահանջվող թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը: Սակայն վերոհիշյալ ընթացակարգում ներառվում է միայն ՀԿ-ների փոքր տոկոսի գործունեությունը, եւ այս ուղղությամբ կարգավորման այլ միջոցների ներդնումը անհրաժեշտություն էր դարձել»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am