Թումանյանի թանգարանը գրողի մասին երեխաների գիտելիքները կհարստացնի «Ընտանեկան փոստարկղ» ծրագրով

15:51, 10 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը դպրոցականների գիտելիքները համալրելու, գրողի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով մշակել է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Ընտանեկան փոստարկղ» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այն դպրոցի կրթական գործունեության ոլորտում թանգարանային մանկավարժության ներդաշնակ և համադրված օրինակ է, որի բովանդակության հիմքում ընկած է բանաստեղծի նամակագրական կապը զավակների հետ, որոնք լավագույնս ներկայացնում են Թումանյանի ընտանեկան արժեհամակարգը:

Թումանյան-հայրիկի կերպարը՝ որպես ուսումնասիրության թեմա, կրթական մեծ պոտենցիալ ունի, այն իր մեջ ամփոփում է դաստիարակչական, գիտական, ճանաչողական հսկայական ներուժ: Ծրագիրը նախատեսված է միջին դպրոցական տարիքի երեխաների համար:


© 2009 ARMENPRESS.am