Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 20-ի

16:45, 9 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել Է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն, բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել Էին Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են եւ մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում: Պարզվել Է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 20-ի (Չինաստանի երկու քաղաքացի, Իտալիայից վերադարձած 17 ռուսաստանցի եւ մեկ իտալացի):

© 2009 ARMENPRESS.am