Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը մեծ սպասելիքներ ունի Լոնդոնի ՕԽ վարկանիշային մրցաշարից  

14:48, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը մեծ ակնկալիքներ ունի Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից:

«Շատ լավ մարզավիճակում եմ, և դեռևս վերջին նախապատրաստական աշխատանքներն ենք տանում: Առաջին անգամ է, որ մասնակցում եմ Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ իր համար առանձնակի պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել այս մրցաշարում: «Լիահույս եմ, որ միջազգային այս մրցաշարում սպասելիքներս կարդարանան»,-ասաց նա:

Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

 Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ինԲացի այսբռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում:

Ընտրանին Լոնդոն կմեկնի մարտի 10-ին:


© 2009 ARMENPRESS.am