Աննա Սարգսյանն արժանացել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչման  

13:37, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամ Աննա Սարգսյանը նոր կարգ է լրացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել հայ շախմատիստուհուն:

2019 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը.  շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:


© 2009 ARMENPRESS.am