Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել. ԱԳՆ-ն հաստատում է

16:43, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանում նոր տիպի կորոնավիրուսից (COVID-2019) ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Արևելք»-ը մանրամասներ էր հայտնել հայ կնոջ մասին. նա 85-ամյա Էլսիկ Մասիհն է, մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որը համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր հաստատություններից մեկը։

Իրանում անցած 24-ժամվա ընթացքում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի 1234 դեպք, ինչը ռեկորդային թիվ Է: Նոր տվյալների հաշվառմամբ, վարակվածների ընդհանուր թիվը 4747 է:


© 2009 ARMENPRESS.am