Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը

20:20, 4 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ում վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է իտալական ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին` Համլետը»,- գրված է ակումբի հրապարակման մեջ:

View this post on Instagram

Baby Micki’s bornEveryone’s doing very well, super happy parents! A future footballer you think?! [Hamlet Mkhitaryan, 04.03.2020] #babymicki #hamlet #mkhitaryan #micki #henrikhbetty #family

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019թ. հունիսի 17-ին: Մխիթարյանի կինը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը:

 


© 2009 ARMENPRESS.am