ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորական խոսք է հղել Բուլղարիայի Ազատագրման օրվա առթիվ

21:05, 3 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ,  Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանը շնորհավորական խոսք է հղել Բուլղարիայի Ազատագրման օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից, շնորհավորական խոսքում նշված է.

«Հանդիսանալով ՀՀ Ազգային Ժողովում Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար, սրտանց շնորհավորում եմ բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Ազատագրման օրվա կապակցությամբ:

Կարևորելով Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև պատմական հարաբերություններն ու սերտ համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում, իմ խորին համոզմունքն է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կզարգանա՝ ի շահ մեր երկու  երկրների:

Բուլղարիայի բարեկամ ժողովրդին մաղթում եմ արդյունավետ համագործակցություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ»:


© 2009 ARMENPRESS.am