Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր

12:52, 29 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր, մնացած օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր ձմռան վերջին օրն է։ Ողջ ձմռան ընթացքում, դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան(փետրվարի 9-12-ին), մնացած բոլոր օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր»,-նշել է Սուրենյանը:

Նա նկատել է՝ շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ։


© 2009 ARMENPRESS.am