Պակիստանում 5 մարդ է զոհվել գործարանում պայթյունից

12:31, 29 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում հյուսիս-արևելքում գտնվող Պակիստանի Փենջաբ նահանգում հինգ մարդ է մահացել գործարանում գազի կաթսայի  պայթյունից, կան վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախնական տվյալներով `կաթսան պայթել է տեխնիկական անսարքության պատճառով: Ոստիկաններն ուսումնասիրում են՝ պարզելու պայթյունի ճշգրիտ պատճառը: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանցից 3-ը գտնվում են ծանր վիճակում:

 

 


© 2009 ARMENPRESS.am