Ջալալ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

12:27, 29 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, փետրվարի 29-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ»,- տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից:

 


© 2009 ARMENPRESS.am