«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ֆուտբոլիստի հետ

23:07, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ձախեզրային Բրիան Սիլվա Գարսիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյաֆուտբոլիստը ժամանակին բրազիլական «Ամերիկա» թիմից տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա» և մեկմրցաշրջան անցկացրել պորտուգալական գրանդ ակումբի երկրորդ թիմի կազմում:

2016-2017 թթ. Բրիանը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ում` պաշտպանելով լեգենդար «Կրուզեյրո» ակումբի գույները:

Արագավազ ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ի մի շարք թիմերում, իսկ նրա վերջինակումբը Սերիա Բ-ն ներկայացնող CRB-ն էր:

Բրիան Գարսիան միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նաև փետրվարի27-ին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am