«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Դատաիրավական բարեփոխումներն անհրաժեշտ են

10:48, 29 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրիլի 5-ի հանրաքվեի եւ այդ գործընթացների նկատմամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշման վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ, ով, մասնավորապես, ասել է. «Նախ, երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ երկրին պետք են դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, եւ մենք, որպես դրա մեխանիզմներ, առաջարկեցինք երկու տարբերակ՝ առաջինը վեթինգի տարբերակն էր, որը կարծես թե սկզբից ողջունվեց, հետո... Երկրորդը՝ երբ սկսվեց Սահմանադրական դատարանի ճգնաժամ կոչվածը եւ մեկնարկեց Սահմանադրության մի հոդվածի փոփոխության գործընթացը, ընդ որում, այդ ողջ գործընթացն իրականացվեց օրենքի եւ Սահմանադրության խախտմամբ, բայց մենք առաջարկեցինք նաեւ դրա լուծման տարբերակը: Այն ենթադրում է դատական համակարգի ամբողջական բարեփոխումների շրջանակում որոշակի փոփոխություններ, ինչը նաեւ կլուծեր ՍԴ-ում առկա որոշակի խնդիրները: Բայց իշխանություններն այս ամենը հաշվի չառան: Որոշեցին փոխել մի դրույթ Սահմանադրության մեջ, որը կարող էին փոխել նաեւ Ազգային ժողովում: ԱԺ-ն իրավասություն ուներ այդ դրույթը փոխելու, բայց որոշեցին պատասխանատվություն չվերցնել իրենց վրա եւ այդ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am