«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մտորումներ Հայկական հարցի մասին

21:29, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««2020 թ. լրանում է Սեւրի պայմանագրի 100-ամյակը: Համոզված եմ, որ այն համայն հայության կողմից կնշվի ըստ պատշաճի: Անձամբ կարեւորում եմ ոչ միայն խոշոր միջազգային գիտաժողովի անցկացումը, այլեւ միջոցառումների շարքի կազմակերպումը ողջ տարվա ընթացքում, որոնց հիմնական թիրախը պետք է լինեն երիտասարդները: Նրանք պետք է պատրաստ լինեն բարենպաստ պայմաններ առաջանալու դեպքում գիտական բարձր մակարդակով եւ ժամանակակից աշխարհին ընկալելի մոտեցումների հիման վրա համաշխարհային դիվանագիտության օրակարգ բերել Հայկական հարցը: Իսկ որ ոչ այնքան հեռու ապագայում այդպիսի պայմաններ կստեղծվեն՝ դրանում չեմ կասկածում:

Թուրքական իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Սեւրի պայմանագիրրը, որը նախորդել է Մոսկվայի, Կարսի եւ Լոզանի պայմանագրերին, վաղ, թե ուշ, նորից կդրվի սեղանի վրա եւ մեկ անգամ եւս կդառնա միջազգային քննարկումների նյութ, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից Հայաստանի զգալի մասի բռնակցման խնդրի վերաբացմանը»,- կարդում ենք ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հեղինակած հոդվածում»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


© 2009 ARMENPRESS.am