Փաշինյանը այցելում է բնակարաններ և անձամբ ճշտում, թե ինչ փոփոխություններ են եղել մարդկանց կյանքում

20:05, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այցելում է քաղաքացիների բնակարաններ՝ անձամբ ճշտելու, թե կառավարության գործունեությունը ներկայացնող 100 փաստը մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխե՞լ են, թե՞ ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը Նոր Նորքի զանգվածում է, այցելում է պատահական ընտրված շենքերից մեկի բնակարաններ:

Վարչապետը բնակարաններում քաղաքացիներից հետաքրքրվում է, թե ինչ է փոխվել նրանց կյանքում, ինչ դժգոհություններ ունեն:  Բնակարաններից մեկում կինը նշեց, որ նկատել է  շաքարավազի գների իջեցում, ձվի գնի իջեցում: Նա սակայն դժգոհեց աղբահանության, քաղաքային տրանսպորտի խնդիրներից:  Զրույցում արձանագրեցին, որ 100 փաստից 4-ն առնչվում է այդ ընտանիքին:

Վարչապետը քաղաքացիներից հետաքրքրվում է նաև, թե արդյոք նրանց աշխատավարձերի բարձրացում եղել է, թե ոչ, հարցնում է ընտանիքի անդամների զբաղվածության և այլնի մասին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am