ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ ՀՕՊ-ի ոլորտում. Ստոլտենբերգ

16:35, 28 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցություն ցույց տալ Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում: Փետրվարի 28-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն՝ ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները, որը Թուրքիայի պահանջով գումարվել Է Իդլիբի իրադրության շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում»,- ասել Է նա՝ ըստ որում չհնչեցնելով ոչ մի նոր միջոցառում:
Դաշինքում նաեւ Թուրքիային խորին ցավակցություն են հայտնել Իդլիբում զինվորների զոհվելու կապակցությամբ եւ ապաԷսկալացիայի եւ հրադադարի կոչ են արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am