«Կալիբր» թեւավոր հրթիռներով երկու ռուսական ռազմանավ է ուղեւորվել դեպի Սիրիայի ափեր

13:37, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» երկու ֆրեգատները՝ «Կալիբր-ՆԿ» թեւավոր հրթիռներով, անցնում են Թուրքիայի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծովի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտնել Է Սեւծովյան նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ռուլեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ ֆրեգատները, որոնք հանդերձված են բարձրճշգրիտ զենքով՝ «Կալիբր-ՆԿ» հրթիռային համալիրով, կմտնեն Միջերկրական ծովում ռազմածովային նավատորմի մշտական խմբավորման ուժերի կազմ»,- ասել Է Ռուլեւը:

«Սեւծովյան նավատոմի այդ շարքի երրորդ ֆրեգատը՝ «Ադմիրալ Էսենը», Միջերկրական ծովում առաջադրանքներ Է կատարում 2019 թվականի դեկտեմբերից»,- նշել Է ՍՆ-ի ներկայացուցիչը:

«Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատներն ավելի վաղ բազմիցս մասնակցել են զինյալների դեմ Ռուսաստանի գործողությանը Սիրիայի ափերի մոտ:


© 2009 ARMENPRESS.am