Թուրքիայի հատուկ նշանակության ուժերն են ապահովում ՌԴ հիմնարկությունների անվտանգությունը երկրում

12:22, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում գործող ռուսական արտասահմանյան հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան:

«Երեկվանից Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության եւ ռուսական մյուս արտասահմանյան հիմնարկությունների պահպանությունն ապահովվում Է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կողմից»,-ասել Է նա: Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել Է, որ ինքն սկսել Է սպառնալիքներ ստանալ Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով:


© 2009 ARMENPRESS.am