Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում

09:55, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բելառուսում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնում ենք, որ փետրվարի 27-ին Համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել COVID-2019 կորոնավիրուսի առկայությունն իրանցի մի ուսանողի մոտ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան հաղորդումը փետրվարի 28-ին հրապարակվել Է գերատեսչության պաշտոնական կայքում:

Վիրուսը հայտնաբերվել Է մի կնոջ մոտ, որը փետրվարի 24-ին վերադարձել Է Վերոնայից: Ներկայում նա գտնվում Է Շաուլյայ քաղաքի հիվանդանոցում, հա-որդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am