«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խրիմյան Հայրիկի սոցիալ- փիլիսոփայական դիտարկումները

08:51, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մկրտիչ Ա. Վանեցի Ամենայն Հայոց կաթողիկոսը (1820-1907) հայոց հոգեւոր եւ աշխարհիկ պատմության ամենապայծառ դեմքերից է: Հասարակական-քաղաքական երեւելի գործիչ, խոհուն ուսուցիչ, եռանդուն հրատարակիչ, նվիրյալ հովվապետ, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու շահերի անհողդողդ պաշտպան՝ թե՛ թուրքական կառավարության սանձազերծած ջարդերից, թե՛ ռուսաստանյան իշխանությունների չդադարող մշակութային բռնաճնշումներից: Հասարակ մարդկանց սիրով եւ երախտագիտությամբ շնորհած «Հայոց Հայրիկ» անզուգական պատվանունն այդ մեծ մարդու կյանքի եւ գործի լավագույն գնահատականն է:  Իսկ նրա տեսական ժառանգությունը հիմք է տալիս ասելու, որ Խրիմյան Հայրիկը լայն աշխարհայաց¬քի տեր է եղել, ներհուն վերլուծաբան. այդ են վկայում ամենից առաջ սոցիալ-փիլիսոփայական բնույթի նրա ընդգրկուն դիտարկումները. դրանք ոչ միայն պատմական արժեք ունեն, այլեւ այսօր էլ չեն կորցրել իմացական-մեթոդաբանական նշանակությունը»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am