Չորրորդ զորամիավորումում անցկացվել են երկօրյա հավաքներ

21:05, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում փետրվարի 25-ին և 26-ին անցկացվել են երկօրյա հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքների ընթացքում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային ծանր զինատեսակների մարտավարական-տեխնիկական բնութագրերը, մարտական հնարավորությունները: Ցուցումներ են տրվել կցագրված զինատեսակների սպասարկման և կիրառման ժամանակ հնարավոր խափանումների շտկման ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am