Գիտնականները կյանքը մի քանի տարով երկարացնելու միջոց են առաջարկել

16:01, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոստոնի Բրիգհամի կանանց հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ արյան ճնշման ինտենսիվ վերահսկողությունը կարող Է մի քանի տարով երկարացնել կյանքը: Այդ մասին հայտնել Է EurekAlert պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել Է 50 եւ բարձր տարիքի ինը հազարից ավելի մարդ, որոնք ունեցել են սնդիկի սյան 130-ից մինչեւ 180 միլիմետր բարձր սիստոլիկ ճնշում Կամավորներին բաժանել են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրն ստացել Է հակագերճնշումային բուժում: Առաջին խմբում բժիշկները մասնակիցների ճնշումը պահել են սնդիկի սյան 120 միլիմետր, երկրորդում՝ 140 միլիմետր նշագծին:

Գիտափորձի շնորհիվ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ճնշման մշտական վերահսկողության միջոցով իրենց հաջողվել Է փորձարկման մասնակիցների կյանքի տեւողությունը ավելացնել վեց ամսից մինչեւ երեք տարի ժամկետով՝ կախված նրանց տարիքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am